copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 27-05-2023

Էրդողանը դատապարտել է Գերմանիայում թուրք լրագրողների ձերբակալությունը և այն որակել մամուլի ազատության խախտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը դատապարտել է Գերմանիայում թուրք լրագրողների ձերբակալությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդղոանը թուրք լրագրողների ձերբակալությունը որակել է «մամուլի ազատության խախտում»։

Էրդողանն անընդունելի է համարել Գերմանիայի անվտանգության ուժերի կողմից թուրք լրագրողների ձերբակալությունը՝ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող գյուլենական շարժման անդամի բողոքի հիման վրա։ «Այն, ինչ կատարվել է Գերմանիայում, մամուլի ազատության խախտում է։ Նրանց վարքը, որոնք քննադատում են Թուրքիային մամուլի ազատության հարցում, ամոթալի է»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ պնդել է, որ Թուրքիայում ոչ մի լրագրող չի կալանավորվել իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար։ Նրա խոսքով՝ լրագրողներից շատերը, որոնց նրանք անվանում են բանտարկյալներ, նստած են բանտում զենքի մաքսանենգության կամ մարիխուանա կամ հերոին պահելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին թուրքական իշխանամետ Սաբահ պարբերականի լրագրողներ Իսմայիլ Էրելը և Ջեմիլ Ալբայը, երբ տասնյակ ոստիկաններ շրջայց են կատարել Ֆրանկֆուրտի նրանց տներում։ Նրանց հեռախոսները, նոութբուքերը և էլեկտրոնային սարքերընառգրավվել են ոստիկանության կողմից։ Ձերբակալությունից մի քանի ժամ հետո նրանք ազատ են արձակվել։

Թուրք լրագրողների ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք ռեպորտաժ էին գրել Գյուլենի կողմնակիցների մասին։


Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան