Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 27-05-2023

Էրդողանը բնակչությանը հորդորում է ակտիվորեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի բնակչությանը ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլին։ Այս մասին Էրդողանը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Էրդղոանն ընդգծել է, որ քվեարկության գործընթացումը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը։

«Դիմում եմ իմ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի՝ առանց քեզ մենք չենք կարող։ Վաղը եկեք գնանք ընտրությունների՝ հանուն մեծ Թուրքիայի հաղթանակի։ Հենց դուք, քանի որ դուք կամք դրսևորեցիք՝ ընտրելով նոր խորհրդարանի կազմը մայիսի 14-ին, պետք է ինքներդ ձեզ դրսևորեք նախագահական ընտրություններում։ Ձեր ձայներով գործարկեք «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգը»,- գրել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկյանա մայիսի 28-ին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան