copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:35 24-05-2023

Մենք որևէ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից․ Հակոբ Արշակյան

Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք որևէ հարևանից, այդ թվում Ադրբեջանից, դա նշանակում է, որ անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները ու այն տարածքները, որոնք պատկանում են մեր պետություններին։
Այս մասին, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հանգամանքին, ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Արցախահայութան իրավունքների ու անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտը և Բաքուն։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Արցախը ներկա է այն սեղանի շուրջ, որտեղ ինքը խոսում է իր իրավունքների մասին։

Այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել նաև ՀՀ-ի անունից, անուղղակիորեն ստացվել է, որ մենք տարածքային վեճ ունենք Ադրբեջանի հետ։ Մենք հիմա ասում ենք, որ ՀՀ-ն չունի տարածքային վեճ Ադրբեջանի հետ ու ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։

Լրագրողները հիշեցրին Արշակյանին, որ կա Գերագույն խորհրդի համապատասխան որոշումը և Սահմանադրություն, որոնք թույլ չեն տալիս ՀՀ որևէ իշխանության ստորագրել փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, ինչին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակը ասաց․

«Երբ Արցախի հարցի շուրջ ամբողջական քննարկումներ են տեղի ունեցել, արդյո՞ք առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ։ Եթե մենք մի բան ասում ենք, պետք է գնանք դրա հետևից, իսկ մենք դրա հետևից գնացել ենք՝ խոսքը բոլոր իշխանությունների մասին է, դու չես հետևել քո իսկ ընդունած փաստաթղթերին։ Միակ դեպքը, որ գնացել է այդ փաստաթղթեր հետևից՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն է եղել»։

Անդադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, Հակոբ Արշակյանը ասաց․

«ՀՀ իշխանությունները խոսում են իրենց անունից, մենք ՀՀ-ի դիրքորոշումն ենք ներկայացնում, ոչ թե Արցախի։ Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա, որ մենք պատարաստ ենք խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որը վերբերում է արցախցիների անվտանգությանն ու իրավունքներին ու սա շատ կարևոր մոտեցում է»,- ասաց Արշակյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից