copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:28 23-05-2023

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. ԶՊՄԿ-ն շատ հարկ է վճարել ոչ թե լավ աշխատանքի, այլ հարկերի բարձրացման հաշվին

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին վարչապետ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր հարկեր՝ 145.6 մլրդ դրամ։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ասաց, որ այդ ամենին պետք է օբյեկտիվորեն նայենք․ կան մի քանի գործոններ, որոնք բերել են հարկերի ավելացման. «Առաջին պատճառն այն է, որ հարկային ռեժիմը փոխվել է այդտեղ, բարձրացվել է պետությանը մուծվող վճարմանը ենթակա պարտադիր գումարը։ Երկրորդը այն է, որ նաև հարկային բազան է մեծացել, արդյունահանումը ավելացել է, և գումարած սրան՝ գնի աճ է տեղի ունեցել, գնի աճ միջազգային շուկայում»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ ինքը չի բացառում, որ որոշակի ստվերը կրճատվել է, եթե եղած լինի։

Ավետիսյան նշեց, որ այդ մի փոքր գործոնը քաղաքական նպատակով օգտագործելը համարժեք չէ եղող կարգավիճակին և չի հանդիսանում մեր տնտեսական զարգացման բնութագրիչ։

«Եթե իրենք ասում են, թող այդ ավելացման մեջ նշեն, թե որքան է եղել ստվերի բաժինը և ունենալով այդ բաժինը՝ շատ հստակ վերլուծեն և գնահատեն, որ ավելացել է ասենք x-ով, որի մեջ այսքան տոկոսը ստվերի կրճատման արդյունքում է եղել, և այդ ժամանակ հնարավոր կլինի արդեն պարզ դատողություններ անել, իսկ այսպես ընդհանուր ներկայացվում են այն գործոնները, որոնք ստվերի կրճատման հետ չեն կապված․ դա արդեն պարզ, պրիմիտիվ մանիպուլացիա է»,- եզրափակեց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի