copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 20:14 20-05-2023

Էսօրվա վճիռը ապացույց էր, որ սա քաղաքական հետապնդում է. զոհված զինծառայողի մայր

«Էսօրվա վճիռը վերևից կոնկրետ հրաման էր ու դատավորը կատարեց էդ հրամանը՝ տանելով դեպի կալանք Գայանե Հայոբյանին։ Էսօրվա վճռով ձեռնոց նետեցին մեր ծնողական համայնքի դեմ, էն ծնողական համայնքի, որը պայքարում է էս խունտայի դեմ։ Էս քայլով իրանք ուզում են ինչ-որ ձևով խեղճացնել, կամ փորձում են մեզ հասկացնել, որ բոլորիդ հետ այսպես ենք վարվելու, բայց էնպես չի, որ մենք վախենալու ենք, կամ կանգ ենք առնելու, մենք բոլորս Գայանե ենք»,- Oragir.news-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը։

Տիկին Գայանեն ասում է՝ մեզ քննադատելուց առաջ, թող իրենց պատկերացնեն մեր փոխարեն, մեզ հայհոյելուց առաջ, թող մտածեն, իսկ իրենք ինչ կանեին որդիներին կորցրած ծնողների փոխարեն։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Նա մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից