Ադրբեջանը փորձում է լուրջ հաջողությունների հասնել, քանի որ վստահ չէ, որ Նիկոլը երկար կմնա իշխանության. Գառնիկ Դավթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ակնհայտ է, որ ներկայումս բանակցություններն ընթանում են միմիայն ադրբեջանական օրակարգով։ Հատկապես 2021 թվականին Հայաստանի ոչ հայկական ղեկավարության վերընտրվելուց հետո, բոլոր պրոցեսներն ընթանում են հակահայկական ուղղությամբ։ Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պատկերացմամբ, Ադրբեջանի թելադրանքով, և Հայաստանի այսօրվա ոչ հայկական կառավարության գլուխը կախ համաձայնությամբ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդարդառնալով վերջին շրջանում տարբեր հարթակներում ակտիվացած հայ-ադրբեջանական բանակցություններին։

Գառնիկ Դավթյանի համոզմամբ՝ բանակցությունների ներկայիս ընթացքն ավելի ընդգծվեց, երբ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերընտրվեց։ Նա շեշտեց, որ բանակցություններն ընթանում են Արցախի վերջնական կորստի, այսպես կոչված անկլավների հանձման, ինչպես նաև 2021-2022 թվականներին ադրբեջանական ներթափանցումների արդյունքում Հայաստանի օկուպացված տարածնքներն Ադրբեջանին թողնելու շուրջ։ Ադրբեջանագետը տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները դիտարկում է աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում՝ նշելով, որ արևմուտքը փորձում է տարածաշրջանում ավելի հիմնավոր ներկայություն ունենալ, իսկ ռուսական կողմը՝ հակազդել դրան։

Դավթյանը միևնույն ժամանակ նկատեց, որ Ադրբեջանն այսօր շտապում է, քանի որ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի երկար ժամանակ մնալ իշխանության։

«Ադրբեջանի կողմից վարվող այսօրվա արտաքին քաղաքականությունը շտապելու արդյունք է, քանի որ գիտենք որևէ իշխանություն հարատև չէ, նույնն էլ այսօրվա ոչ հայկական կառավարության մասին է խոսքը, ապա փորձում են կարճ ժամանակահատվածում ունենալ լրջագույն հաջողություններ ոչ միայն հայտարարությունների և ընդունված որաշակի փաստաթղթերի, այլ նաև ստորագրված պայմաագրի համատեքտում՝ չունենալով երաշխիք, որ Նիկոլը երկար ժամանակ կմնա Հայաստանի ղեկավարի պաշտոնում»,- շեշտում է ադրբեջանագետը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում