Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:04 18-05-2023

Այսօր գերազանց հնարավորություն է ստեղծվել վերադարձնելու ՀՀ միջազգայնորեն ճանաչված Արծվաշենը

Այսօր գերազանց հնարավորություն է ստեղծվել վերադարձնելու ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա նաև գրել է․

«Տեսեք:
Ադրբեջանը նախընտրում է վերադարձ դեպի խորհրդային տարիների սահմաններ և անկլավներն է պահանջում: Խնդիրը նույն ռակուրսով է դիտարկվում նաև Կրեմլի և միասնական Արևմուտքի կողմից: Արծվաշենն իրավական առումով անխոցելի է, քանզի բնության մեջ՝ սկսած պատմությունից, վերջացած Վիլսոնի վճռով և Ալմաթիի հռչակագրով, գոյություն չունի իրավական ակտ, որտեղ Արծվաշենը նշված կլիներ Ադրբեջանի կազմում:

Սակայն, ցանկանու՞մ է արդյոք Հայաստանի բնակչությունը վերադարձնել Արծվաշենը: Ցավով արձանագրում եմ, որ չի ցանկանում: Բնակչության զգալի մեծամասնությունն ընդհանրապես ոչինչ չի ցանկանում: Վերջինիս «քաղաքագիտական» մասը բացառապես սեփական վարկանիշը բարձրացնելու կամ ունեցածը պահելու նպատակով, իբր Արցախի հիմնախնդրով է զբաղված (իրականում՝ անգործության է մատնված): Նրան Արծվաշենի նման մանր-մունր հարցեր չեն հետաքրքրում: Բացի դրանից՝ հայ բնակչության «քաղաքագիտական» սեկտորը հիմնականում պատվերներով է աշխատում, իսկ Արծվաշենի համար պատվեր իջեցնող չկա:

Արդյունքում ունենք «Արծվաշենը մեզ Արցախից է շեղում», «Մենք Կարսը, Մուշն ու Վան ենք ուզում», «Արծվաշենում ապրելը հնարավոր չէ, ոչ էլ ճանապարհ կա» ... և նմանօրինակ բազմաթիվ «մտքեր»: Վստահեցնում եմ, որ ընթերցողին ավելի չհիասթափեցնելու համար, ներկայացրեցի «մտքերի» ընդամենը 1-2 %-ը:

Հետաքրքիր է, չէ՞: Կարո՞ղ եք պատկերացնել գեթ մեկ ադրբեջանցու, որը կասեր, թե Տիգրանաշենը (Քյարքին), Սոֆուլու/Բարխուդարլուն, Հադրութը, Ստեփանակետը, Կապանը կամ Երևանն իրեն պետք չէ: Ընդ որում, ադրբեջանցիները թքած ունեն այս կամ այն «պայքարից շեղվելու», «ապրելու անհնարինության և ճանապարհ չլինելու» վրա: Կա՞ արդյոք Ադրբեջանից դեպի Սոֆուլու/ Բարխուդարլու, Ասքիփարա կամ Տիգրանաշեն (Քյարքի) ճանապարհ: Չկա: Սակայն, դա չի խագարում Ադրբեջանին պահանջել և ստանալ ուզածը: Իսկ, փորձեք հայ «քաղաքագիտական» շրջանակներում արծարծել Արծվաշենի վերադարձի պահանջը: Առնվազն՝ սադրիչի կարգավիճակ կստանաք:

Մի խոսքով, Հայաստանի բնակչությանը ոչինչ պետք չէ, իսկ «քաղաքագետները», որպեսզի որևէ դեպքում պատասխանատվություն չկրեն, նախընտրում են ֆիկցիան:

Դե, իշխանությունն էլ տեսնելով երկրում տիրող տրամադրությունները աստիճանաբար ...«փակում է» երկիրը: Եվ դա օրինաչափ է: Էլ ի՞նչ Արծվաշեն: Չէ, որ մենք պետք է «հասնենք Սասուն», «մտնենք Վան», «Ստամբուլն արյան ծով սարքենք», «Բաքվում թեյ խմենք» և, ի վերջո, «Крым наш»: Իսկ Արծվաշենը կսպասի, քանզի Արծվաշենն իրական է՝ ֆիկցիա չէ:

ՀԳ. Վստահ եմ, որ Արծվաշենի համար «անհաշտ պայքարը» կսկսվի այն ժամանակ, երբ Արծվաշենը ֆիկցիա դառնա»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել