copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 18-05-2023

Ինչո՞ւ պետք է դառնամ նախարար, երբ կարող եմ լինել փոխնախագահ. Սինան Օղան

Թուրքիայի նախագահական ընտրություններում ծագումով ադրբեջանցի թեկնածու Սինան Օղլանը ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցելու համար պահանջում է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gerceknews լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներում առկա հրապարակումներին։

Հաղորդվում է, որ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլում Սինան Օղանի աջակցությունը ստանալու համար վերջինիս առաջարկել է նախարարի պաշտոն, սակայն Օղանն ասել է, որ ակնկալում է ավելի բարձր կարգավիճակ։

Նշենք, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն, ովքեր ընտրությունների առաջին փուլում ստացել են համապատասխանաբար 49.4% և 44.2% ձայն և անցել են երկրորդ փուլ, պայքարում են Սինան Օղանի աջակցությունը ստանալու համար, ինչն ավելի է խթանում սակարկությունների ինտենսիվությունը: Վերջինս ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 5.17%-ը, և երկու թեկնածուների համար էլ երկրորդ փուլում Օղանի աջակցությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։

Սինան Օղանը պնդում է, որ ինքը զանգեր է ստացել բազմաթիվ գործիչներից ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ ընդդիմությունից։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կհայտարարի իր որոշման մասին։ Վերջինս ասել է, որ վերջին օրերն իր համար անցնում են չափազանց լարված։

Ադրբեջանցի գործիչն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իր ընտրողների մեծամասնությունը կհետևի իր առաջարկին և կքվեարկի այն թեկնածուին, որին ինքը կաջակցի։ «Ինչո՞ւ պետք է դառնամ նախարար, երբ կարող եմ լինել փոխնախագահ»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ