copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 18-05-2023

ՀԱՊԿ-ի անդամ երկրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կարծում է, որ կազմակերպության անդամ երկրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։ Բելառուսական Բելտա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Տասմագամբետովն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Իհարկե, մենք չպառակտվելու համար բավականաչափ ուժ ունենք, սա է գլխավորը»,- ընդգծել է Տասմագամբետովը։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ կազմակերպության անդամ երկրների համախմբվածության խնդիրն իրականում շատ լուրջ է։ «Աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում լարված է, և ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, իհարկե, կան բազմաթիվ ճգնաժամային պահեր։ Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խնդիրն է, և Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի խնդիրը»,- ասել է նա։

Տասմագամբետովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար անհրաժեշտ են հենց քաղաքական գործիչների՝ պետությունների ղեկավարների ջանքերը։ Նա այս համատեքստում հիշեցրել է Ղրղզստան-Տաջիկական սահմանին տիրող իրավիճակը, որտեղ այս երկրների նախագահները որոշել են սահմանի սահմանազատումը իրականացնել առանց երրորդ կողմերի միջնորդական ջանքերի: «Մենք, անշուշտ, ողջունում ենք այդ ջանքերը և հուսով ենք, որ այդ խնդիրը կվերացվի»,- հայտարարել է նա։

Վերջինս հայտնել է նաև, որ ներկայումս կանոնավոր բանակցություններ են ընթանում նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ՝ հիշեցնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարում են, որ ճանաչում են իրենց երկրների միջև սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։

«Մենք հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և երկրները հետագայում կսկսեն սահմանազատել սահմանները»,- եզրափակել է նա։









Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում