copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:07 14-05-2023

Նիկոլ Փաշինյանը ցեղասպան է. Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած եռակողմ հայտարարության արդյունքներին։

«Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ավելի կոնկրետ ու թիրախային ձևով է արտահայտում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հանձնառությունը։

Այսօր նա ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դեմ, հայ ժողովրդի դեմ։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է նպաստել Հայոց ցեղասպանության ևս մեկ փուլի իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը ցեղասպան է։
Նիկոլ Փաշինյանին աջակցողները, ովքեր գիտակցում են այս հանգամանքը, դավաճաններ են»։

Հիշեցնենք՝ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար կմ2 և Ադրբեջանի 86.6 հազար կմ2 տարածքները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում