Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ 3 տարի առաջ - 22:34 13-05-2023

Լույսը մեր Հայաստանում մի քիչ ավելի է, քան այլոց մոտ․ Թաթոսի հոբելյանական ցուցահանդեսը

Ապրիլի 20-ից մինչև մայիսի 23-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում են նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) աշխատանքները։ Նկարիչը այսօր թանգարանի այցելուներին շրջայցի միջոցով ծանոթացրեց «Թաթոս. հոբելյանական ցուցահանդես»-ի աշխատանքներին։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Զառա Դիլանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ցուցադրված են 50 գեղարվեստական աշխատանքներ՝ տարբեր տարիներին վրձնած։

«Ներկայացված են բնանկարներ, նատյուրմորտներ, վերացական աշխատանքներ և իհարկե կանանց դիմանկարներ։ Առաջին սրահը, ինչպես նկատեցիք, հենց ծաղիկներով է ողողված, քանի որ գարնանային շունչ էինք փորձում դիտորդներին փոխանցել»,- ասաց Դիլանյանը։

Թադևոսյանն ասաց, որ լուսավոր Հայաստան աշխարհն է նկարել, քանի որ լույսը մեր Հայաստանում մի քիչ ավելի է, քան այլոց մոտ։

«Համենայն դեպս ես այդպես եմ մտածում։ Փորձում եմ այդ լույսը ի ցույց դնել։ Հատկապես քաղաքում ապրողներին քարոզում եմ, որ շատ դուրս գան բնություն, գնան, շփվեն բնության հետ։ Եվ իմ նկարները կարծես այդ քարոզն են անում, որ նայեն, տեսնեն և այդ շփումը ավելի ակտիվացնեն բնության հետ»,-նշեց Թադևոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները