Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:34 12-05-2023

Տեղում կրակոցներ չեն եղել․ թշնամին ինժեներական աշխատանքները դադարեցրել է

«Մեզ մոտ իրավիճակը հանգիտ է այս պահի դրությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հարցին՝ արդյոք թշնամին երեկ Տեղի ուղղությա՞մբ էլ է կրակել, Դավիթ Ղուլունցը բացասական պատախան տվեց․

«Ոչ-ոչ, ոչ մի կրակոց չի եղել։ Ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղվում, նորմալ վիճակ է»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղի այն հատվածում, որի ուղղությամբ թշնամին նախորդ ամիս առաջ եկավ և ամրաշինական աշխատանքներ կատարեց, արդյոք այս պահին շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել, Դավիթ Ղուլունցը պատասխանեց․

«Ինժեներական աշխատանքները դադարեցված են, հայկական կողմը ևս ինժեներական աշխատանքներ չի կատարում»։

Հիշեցնենք, որ թշնամին 1 ամիս առաջ՝ ապրիլի 11-ին, կրակ էր բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ, 6 վիրավոր:

Թշնամին երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան