Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:21 12-05-2023

Փողից ու իշխանությունից բացի՝ Տիգրան Ավինյանը սուր զգացողություններ է ուզում

Երեւանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի աթոռը ուզուրպացրած Տիգրան Ավինյանը պատերազմ է հայտարարել լրատվամիջոցներին։

Երեկ հայտնի դարձավ, որ նրա հայցադիմումի և միջնորդության հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն արգելանք է կիրառել լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 ժամ» թերթի բանկայի հաշիվների և գույքի վրա: Ընդ որում, արգելանք է կիրառվել առանց մյուս կողմից տեղյակ պահելու և Հայաստանի պատմության մեջ աննախադեպ՝ 18 միլիոն դրամի չափով։

Երեկ պատահաբար ուսումնասիրելով datalex.am-ը՝ հայտնաբերեցինք, որ Ավինյանի «ուշադրությանը» նաեւ մենք ենք արժանացել, մասնավորապես՝ նա դատական հայց է ներկայացրել նաեւ «Օրագիր մեդիա» ՍՊԸ-ի դեմ՝ պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու մասին։ Հայցը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին:

Մեր ունեցած տեղեկություններով, այս պահին իշխանությունը ճնշում է գործադրում դատավորի վրա՝ Oragir.News կայքի բանկային հաշիվների վրա ևս որպես հայցի ապահովում արգելանք դնելու համար։

Թե հատկապես ինչից է վիրավորվել Տիգրան Ավինյանը՝ դժվար է կռահել, բայց միանշանակ է, որ այս դատական պայքարից Ավինյանը դուրս է գալու մեծ կորուստներով։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան