Ներքին 3 տարի առաջ - 22:30 09-05-2023

Պարտված պետություն ենք, մեր ժողովուրդը վարչապետին չի հարգում. 102-ամյա վետերան

1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Գևորգյանը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը։

Իր հրանոթով հասել է մինչև Բեռլին, երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուն պես նորից համալրել է «Թամանյան» դիվիզիայի շարքերը։ Վետերանն անցել է Հյուսիսային Կովկասով, ազատագրել Նովոռոսիյսկը, Թամանյան թերակղզին, Կերչը, Սևաստոպոլը, Լեհաստանը, գրավել է Ֆրանկֆուրտն ու Բեռլինը: Անդրանիկ Գևորգյանը եղել է Ռեյխստագի պատերի մոտ քոչարի պարող զինվորականների շարքում:

Վերջինս պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, «Կարմիր աստղ», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Ղրիմի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման», «Բեռլինի գրավման», «Խիզախության» և «Մարտական նվաճումների» համար շքանշաններով:

Խոսելով պատերազմի ու պարգևների մասին՝ Անդրանիկ պապն ասում է․ «Ինձ համար ամենաթանկն ու արժեքավորը ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անունը կրող մեդալն է։ Հունանը ավագ սերժանտ էր: Իմ մարտական ընկերն էր. նրա հետ աղ ու հաց եմ կերել»:

Ի դեպ, հենց հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, լրացավ Անդրանիկ Գևորգյանի ծննդյան 102-րդ տարեդարձը։ Նա ունի 8 զավակ, 88 թոռ, ծոռ և թոռան թոռ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում