copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:07 05-05-2023

Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 14։02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ավան վարչական շրջանից Դավիթ Մալյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Subaru» (վարորդ` Հ. Հ.) և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, վառելիքի արտահոսք չկա։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում