copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:27 05-05-2023

Պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի. Փաշինյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունը ձևավորվում է ընտրություններով. խելացի, ուժեղ մարդիկ կարող են մասնակցել, հաղթել և կառավարել երկիրը։ Այս մասին Չեխիայում հայ համայնքի ներակայացուցիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով հնչած այն դիտարկմանը, որ եթե կառավարումը չի հաջողվում, ապա կարող է հեռանալ և այլոց տալ հնարավորություն։

«Խելացի և ուժեղ մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին, հաղթել և կառավարել։ 2018 թվականից ամեն ինչ արել եմ, որ պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Դուք հողեր հանձնելուց եք խոսում, գիտեք որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Դա հրապարակված փաստ է։ Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել եմ՝ հասկանալով, որ 30 հազար զինվոր գերի է ընկնելու, Ղարաբաղում հայեր չեն ապրելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ հայրենիքը, հողը պահվում է բնակչությամբ։ Նա նկատեց, որ 90-ական թվականների պատերազմի հաղթանակից հետո Հայաստանի բնակչությունը նվազել էր, իսկ Ադրբեջանինն՝ ավելացել։

«Քա՞նի մարդ էր ապրում այդ հողում ու ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծում, քա՞նի կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորն ավելի շատ աշխատավարձ ստանա։ 2017թ-ի համեմատ 2 մլրդ դոլարով ՀՀ բյուջեն ավելացրել ենք։ Բյուջեն հող պահելու ընդունակությունն է», - ասաց ՀՀ վարչապետն՝ ավելացնելով, որ պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի, անհրաժեշտ է ապրել հայրենիքում, արարել, արժեք ստեղծել, ինչն էլ կնպաստի պետության ուժեղացմանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի