copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:23 05-05-2023

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ հնչած կրակոցների հետքերով. մանրամասներ

Անհայտ անձը օրեր առաջ դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները:

Oragir.News-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը ասաց, որ առողջական խնդիրների պատճառով չի տիրապետում բավարար ինֆորմացիայի և կատարվածի շուրջ մանրամասներ չի կարող հաղորդել։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը Oragir.News-ին հայտնեց, որ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը չափազանցված է և չի համապատասխանում իրականությանը։

Խոսելով կատարվածից՝ Մարկոսյանն ասաց. «Փաստ է, որ նախորդ օրը՝ ժամը 19։00-ից մինչև հաջորդ օրը 8։30-ն է տեղի ունեցել դեպքը, քանի որ կրակոցի հետքերը նկատվել են 8։30-ից հետո, այլ մանրամասներ չենք կարող ասել, հարձակում չի եղել, որևէ մեկը չի տեսել՝ ով է կրակել, ինչ զենքից է եղել կրակոցը, հիմա արդեն նախաքննական մարմինը ըստ հետքերի զենքի տեսակը ճշտել է։ Մենք ոստիկանությանը անմիջապես տեղեկացրել ենք, իրենք եկել են, նախաքննություն է ընթանում»,- ասաց կրթահամալիրի տնօրենը։

Մարկոսյանն ասաց, որ նախկինում սպառնալիքներ հետապնդումներ չեն եղել։

Դեպքը կատարվելու պահին կրթահամալիրում եղել են իրենց անվտանգության աշխատակիցները, բայց կատարվածից տեղյակ չեն։ Կրակոցները հնչել են փողոցից, կա 20 կրակոցի հետք, ապակիներն են կոտրվել»,- եզրափակեց Մարկոսյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել