copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:49 28-04-2023

1000 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում է 75 մլն դրամ վճարողը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հազար հարկատուների վերաբերյալ հարցին, թե ինչ չափորոշիչներով են ընտրում, պատասխանեց. «Այդ ցանկում ներառվում են այն հարկատուները, որոնց վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում ամենամեծն են։ Այսինքն՝ հազար ամենաշատ վճարը կատարած հարկատուների ցանկն է։ Ցանկում այնպես չէ, որ միշտ նույն ընկերությունն է, բայց տարբեր ընկերություններ են, որոնք, կախված իրենց գործունեության տեսակից, արդյունքներից ու տարբեր գործոններից, հավանաբար առաջատարներն են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ տոբակոն», «Տելեկոմ Արմենիան», այսինքն՝ խոշոր ընկերությունները, որոնք շատ հարկ են վճարում։ Օրինակ, Ծառուկյանն ամեն տարի չէ, առաջատար հարկ վճարողների ցանկում, չգիտեմ էլ՝ այս անգամ իր ընկերությունը կա՞, թե՞ ոչ։ Հնարավոր է՝ հարյուրյակում լինի, չեմ կարող ասել։ Ցանկն ամեն տարի չի փոխվում, այլ եռամսյակը մեկ։ Անցյալ տարի առաջատարը Զանգեզուրի կոմբինատն էր, բայց այս տարի քիչ հարկեր է վճարել, ըստ այդմ՝ առաջատարը դարձել է «Գազպրոմ» Արմենիա» ընկերությունը։ Այս ցանկն իրականում ներառում է այն կազմակերպությունները, որոնք 23 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում վճարել են ամենաշատ հարկերը։ Իրենք հարկատուներին դասավորում են վերևից ներքև ու խոշոր հարկատուներին այդ կերպ են ընտրում։ Նվազագույն շեմ չկա, որ ասենք՝ հիսուն միլիոնից բարձրին պետք է ներառել։ Բայց փաստացի ամենավերջին տեղը զբաղեցնողը 75 մլն դրամի հարկ է վճարել երեք ամսվա ընթացքում» ։


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ