copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:41 26-04-2023

Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգևատրվել են 1-ին կարգի դիպլոմներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր 1- ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։

Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1582 դպրոցական է մասնակցել: Նրանցից 68-ը ստացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 246-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և նրանց ծնողներին, հույս է հայտնել, որ նրանց հաջողությունները շարունակական կլինեն. «Վստահ եմ՝ սրանք ամենափոքր հաջողություններն են, որ դուք գրանցել եք և դեռ գրանցելու եք ձեր ուսումնառության և հետագա, ինչու ոչ, աշխատանքային գործունեության ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին, քանի որ նաև իրենց ջանքերով է պայմանավորված այս արդյունքը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ գործընթացում ներգրավված ցանկացած մասնակցի ներդրումը շատ կարևոր է արդյունքների ապահովման տեսանկյունից: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն իր ցավակցությունն է հայտնել ֆիզիկայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ անվանի գիտնականի աշակերտները կշարունակեն նրա գործը և հիշատակը վառ կպահեն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում