copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 25-04-2023

Պատերազմից հետո իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյան

Մենք էլ ենք կրակում, էն ինչ որ մերն ա՝ մերն ա։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։

«Ամենակարևոր բանը, եկեք արձանագրենք՝ էն ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Էսօր, եթե իրենք կրակում են, տեսնում եք՝ կրակում ենք։ Եթե մենք առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չի։ Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ և եթե անում ենք ռեֆորմներ, դա օր առաջ դառնա իրականություն։ Դա նշանակում է՝ կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել, Քոչարյանն ասաց, որ կքննարկեն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ «Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», - ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը