copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:02 19-04-2023

Դպրոցից երեխաներին պետք է ցույց տալ թմրանյութերից կախվածության քայքայիչ ազդեցությունը. Անահիտ Ավանեսյան

«Մենք վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցեցինք մեր «Կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը», եթե նախկինում որևէ մեկը ցանկություն չէր ունենա այդ կենտրոն այցելելու և բուժվելու, ապա այսօր ունենենք մի կենտրոն, որը դրաձել է հրապուրիչ և որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալա անհատական խորհրդատվություն և բուժման ընթացք»,-խորհրդարանում անդրադառնալով հանրապետությունում թմրամոլների թվի աճի մեծ ծավալներին՝ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այն մեծացնում է դիմելիության թիվը:

Հաստատելով, որ հանրապետությունում նկատվում է դիմելիության և թմրամոլների հայտնաբերելիության աճ, ինչը վիճակագրական տվյալներն վատթարացնում է՝ նախարարն այն կապեց նոր հրապուրիչ կենտրոնի կառուցման հետ:

«Մեզ համար կարևոր են թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները, որի շրջանակներում մենք ակտիվորեն աշխաումն ենք ԿԳՄՍ նախարարության հետ»,-ասաց Ավանեսյանը և շետեց, որ դպրցից պետք է երեխաներին ցույց տալ թմրամոլության և այլ կախվածությունների քայքայիչ դերը մարդու առողջության և ընդահնարպես կերպարի վրա:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ թմրամոլության դեմ պայքարի ռազմավարություն կա, որը երք տարին մեկ անգամա թարմացվում է և այդ պահին էլ թարմացման փուլում է:

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանում խիստ օրենսդրություն կա թմրամոլության դեմ պայքարի հարցում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը