Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:49 17-04-2023

Ռաֆայել Ազիզյանի գլխի 80 տոկոսը տիտան է․ նախկին սպան մանրամասնում է

25-ամյա Ռաֆայել Ազիզյանը ծանր վիրավորում է ստացել 2019 թվականի նոյեմբերին։ Կոչումով լեյտենանտ Ռաֆայելը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ավարտելուց հետո, սեփական դիմումի համաձայն, ծառայության գնաց Արցախ։ Վեց ամիս ծառայել է Թալիշում։ Ասում է՝ վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս, ու այն իր կյանքը ամբողջությամն փոխել է։ Ռաֆայելը երազում էր զինվորական դառնալ ու դարձավ, բայց ցավոք, հիմա զորացրված է։

«Մեր զորամասը Մատաղիսում էր, բայց Թալիշի դիրքերն ենք պահել։ Գնդակը մտել է գլխիս մեջ, միջամտությամբ հեռացրել են, բայց գլխիս մեջ դեռ բեկորներ կան։ Գլխիս աջ կողմն 80 տոկոսով տիտան է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Ազիզյանը։

Նոր վիրահատության կարիք ունի Ռաֆայլեը։ Ասում է, որ դրա միջով էլ կանցնի։



«Քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ամեն բանից տեղյակ եմ։ Պատերազմը սկսում է քաղաքական բացթողումների կամ սայթաքումների հետևանքով։ Ոչ ոք, առավել ևս ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, որովհետև պատերազմից հենց ժողովուրդն է տուժում։ Քաղաքական սխալ որոշումների, ոչ ճկուն քաղաքական պահվածքի հետևանքով պատերազմներ են սկսվում։ 2020 թվականի պատերազմը ասածիս ապացույցն է, որովհետև սկսեց ոչ ճկուն քաղաքականություն և դիվանագիտություն վարելու արդյունքում»,-նկատում է Ռաֆայել Ազիզյանը։

Ռաֆայել Ազիզյանը նշում է, որ 2020 թվականի պատերազմից առաջ մարդկանց մոտ վստահություն կար, հաղթանակի զգացում կար, բայց հիմա մարդիկ անհանգիստ են, շատերը՝ ցավի ու վշտի մեջ։

Ռաֆայելը անժամկետ երրորդ կարգի հաշմանդամ է։ Երկրորդ կարգից տեղափոխել են երրորդ կարգ՝ պատճառաբանելով, որ աշխատում է և կարողանում է հոգալ իր կարիքները։ Հայրենանվեր սպան այսօր էլ պատրաստ է սահման գնալ, եթե իր կարիքը զգացվի։ Նշում է, որ ինքը երբեք չի մտածել, որ իր արած քայլի համար իրեն ինչ-որ բան տան։ Զորացրվելուց հետո Ռաֆայելը աշխատանքի է անցել դպրոցում․ ռազմագիտության ուսուցիչ է․ «Զուգահեռ ստանում եմ երկրորդ մասնագիտություն․ սովորում եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում, երկրորդ կուրսում եմ»։

Դեռ չի ամուսնացել, զբաղվում է ուժային եռամարտով և ունի բազմաթիվ պարգևներ։ Ռաֆայել ու շատ նպատակներ ունի և վստահ է, որ կիրագործի։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը