Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 11:17 16-04-2023

Թուրք ծանրորդուհին ուշագնաց է եղել Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ թուրք ծանրորդուհի Բայավ Պելինսուն ծանրաձողը բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը։ Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

Կադրերում երևում է, ինչպես մարզուհին չի կարողանում ծանրաձողը բարձրացնել մինչև վերջ, գցում է և ինքն էլ ուշագնաց ընկնում։

Բժիշկները նրան առաջին օգնություն ցույց տալուց հետո հեռացնում են բեմից։

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։

Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։

Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։

Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են, ինչի վերաբերյալ ԿԳՄՍ-ն հայտնել էի իր դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան