copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:16 13-04-2023

Ռուսաստանի ներկայությունը Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանին չխանգարեց գնալ ագրեսիայի

«Ռուսաստանի ներկայությունն այդ տարածքում (Սյունիքի Տեղ գյուղի տարածքում-խմբ․), ըստ էության, չի խանգարել Ադրբեջանին՝ գնալ ագրեսիվ գործողությունների»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքի Տեղ համայնքի տարածքում ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիվ գործողություններին ու ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե իրենք ամեն բան արել են՝ դեէսկալացիա հաստատելու ուղղությամբ։

«Միևնույն ժամանակ Ռուսաստանի գործողությունները, կարելի է ասել, պետք է բխեն նաև այն տրամաբանությունից, որ ինքն իրականացնում է ինչպես միջնորդական առաքելություն, այնպես էլ խաղաղապահ գործունեություն։ Այստեղ վստահորեն կարող եմ ասել, որ Ռուսաստանը թերացել է իր պարտականությունները կատարելու մեջ»,- ասաց նա։

Ռազմագետի խոսքով՝ եթե Ռուսաստանն անգամ չի թերացել ու ինչ-ինչ գործողություններ այդուհանդերձ իրականացրել է, ապա այդ գործողությունների նկատմամբ Ադրբեջանն առնվազն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։

«Կարող եմ ասել, որ ռազմական գործողությունները դադարել են, քանի որ ՀՀ ԶՈւ-երը կարողացել են հակադարձել, կամ կարողացել են համապատասխան քայլերով ռեցնել թշնամուն»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետն անդրադառնում է ռուսական կողմի հայտարարություներին, թե իրավիճակը կարգավորվել է իրենց ձեռնարկած գործողությունների արդյունքում։

«Ասել կամ արդարանալ, թե մենք (նկատի ունի ռուսական կողմին- խմբ․) ենք արել դա, մենք ենք գնացել քայլի, որ լայնածավալ գործողություններ չեն սկսվել՝ մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո