copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:21 13-04-2023

Շիրակի ձնառատ գարունը

Դեռ վաղ առավոտից Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղացել։

Ձյունը տարածշրջանի բնակիչների համար նորություն չէ, որովհետև այս տարածաշրջաններում ձյուն կարելի է տեսնել նույնիսկ մայիս ամսվա ընթացքում։ Գյումրիում էլ ևս այսօր տեղումները թաց ձյան տեսքով էր, գյումրեցիների համար էլ անսովոր չէ եղանակային փոփոխությունները։

Գյումրեցիների շրջանում այս փոփոխությունը հայտնի է, որպես «պառավի ուլեր»։



Այս պահին Գյումրիում տեղումները դադարել են։ Եղանակային փոփոխությունների թողած ազդեցության մասին Oragir.News-ը զրուցել է գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանի հետ։

«Ձյունը դիտվել է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, նաև բարձրադիր հատվածներում թաց ձյան տեսքով տեղումներ են եղել, ինչը կանխատեսվել էր հիդրոմետ ծառայության կողմից։ Նման բարձրադիր հատվածներում այս օրերին ձյան տեսքով տեղումները, կամ ջերմաստիճանի նվազումը վտանգավոր չէ»,- հայտարարեց գյուղատնտեսը։

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ նման տեղումները, ջերմաստիճանի նվազեցումը վտանգավոր է Արարատյան դաշտավայրի և նախալեռնային գոտիների համար։

Լեռնային և առավել ևս բարձր լեռնային տարածաշրջաններում որևէ վտանգ այս պահին չի կարող լինել։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղումները այս պահին ավելի թույլ են։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո