Ներքին Եկեք հետ տանք 3 տարի առաջ - 22:53 12-04-2023

Մեր «սուրբ» վարչապետը, ով ամեն ինչ գիտի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կարծես թե բնավորության գիծ է դառնում իր ելույթներում հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունների կամ քրեական գործերի վերաբերյալ ենթադրությունների հիման վրա «դատավճիռներ» տալը։

Վերոնշյալի վառ օրինակին ականատես եղանք նաև այսօր՝ ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Վարչապետն իրեն ուղղված հարցին պատասխանելիս, պարզվում է, «շատ պատահական համընկնումով» խոսքը հեռուստատեսային մի ռեպորտաժի բովանդակությունը ներկայացնելով սկսեց․ ռեպորտաժը, նրա խոսքով, բարձրաստիճան զինվորականի մասին էր, ով չի թույլատրել զինվորականներին՝ հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։ Փաշինյանն ամենայն հավանականությամբ ակնարկել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։

Թերևս սա վարչապետի կողմից առաջին դեպքը չէր, երբ համադրելով իր ունեցած տեղեկությունները, հնրային հնչեղություն ունեցող որևէ իրադարձության մասին իր վարկածն է առաջ քաշում։

Հիշենք այս տարվա հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։ Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Մեկ օրինակ ևս, նախորդ տարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, որից հետո կրկին կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով հասկանում է՝ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է․ «Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը