copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:58 12-04-2023

Օդանավերը ցանկացած երկրում իրավունք ունեն վայրէջք կատարելու, նաև Թուրքիայում․ Ճաղարյան

Oragir.News-ը երեկ նյութ էր հրապարակել, որ Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Թուրքիայում` Էրզրումի օդանավակայանում։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այդքան ազատ է վայրէջքների համար ցանկացած երկիր, այդ թվում՝ հենց Թուրքիան, կարո՞ղ են մերոնք այնտեղ վայրէջք կատարել, պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ պատճառներով է վայրէջք կատարել, առհասարակ բոլոր օդանավերը տարբեր երկրներում կարող են վայրէջք կատարել։ Եթե «զապաս» օդանավով են գնում, օդանավը փչանում է, եղանակը թույլ չի տալիս, նավիգացիոն համակարգը թույլ չի տալիս, ինչ-որ բաներ են տեղի ունեցել, ապա գոյություն ունի «զապասնոյ» օդանավ։ Ցանկացած օդանավ ցանկացած երկրում իրավունք ունի վայրէջք կատարելու․ դա միջազգային նորմ է, որը քաղաքացիական ավիացիայի՝ 1944 թվականի Չիկագոյի կոնվենցիայի 37-որ հոդվածն է։ Ոչ մի խնդիր գոյություն չունի «զապաս» օդանավերի վայրէջքի ժամանակ, ոչ մի պետություն իրավունք չունի այն սահմանափակելու։ Երևան եկող օդանավը վայրէջք է կատարել Բաքվում և հանգիստ եկել է Երևան, Բաքու թռչող «Ադրբեջան» ավիաընկերության օդանավը եկել է Երևան, ես ինքս եմ տեսել, ու ոչ մի խնդիր չի եղել․ դա բացառվում է, որ մի երկրում ուզենաս վայրէջք կատարել, թույլ չտան։ Ես չգիտեմ՝ ինչու են ծանր տանում։ Եթե այն կատարել է եգիպտական ավիաընկերությունը, ապա նրանց պետք է հարցնել, թե ինչու է վայրէջք կատարել Թուրքիայում, եթե հայկական ավիաընկերություն է, ապա հայկականին պետք է հարցնել, ու դրա մեջ ես ընդհանրապես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե օդանավի վրա մի բան փչացավ, բա ի՞նչ անենք, օդանավը վարի՞ գնա»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո