copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:25 12-04-2023

Հենրիկը ընտանիքի հույսն էր․ իր մասին լեգենդներ էին պտտվում, ու գնաց․․․

«Հենրիկի հետ դպրոց ենք գնացել, մի դասարանում չէինք, բայց նույն դպրոցում ենք սովորել։ Չեք պատկերացնի, թե ցավն ինչքան շատ է. ինքը տարբերվող մարդ էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստավավերագրող, զրուցավար, լրագրող Գագիկ Հարությունյանը։

Հենրիկ Քոչարյանը զոհվել է երեկ՝ ապրիլի 11-ին, Տեղ գյուղում Ադրբեջանի հերթական սադրանքի ժամանակ։

«Էն տեսակի մարդկանցից էր, որ ոչ մի տեղում, ոչ ոքի վնաս չեն կարող պատճառել։ Ու զարմանալիորեն, երբ նայում եմ իմ զոհված ընկերներին ու հիշում եմ նրանց, նույն ազնիվ, հայրենասեր, ընկերասեր մարդկանց եմ տեսնում։ Նրանք են իրական հայրենասերները․ պարզապես խոսքեր չեն սրանք։ Հենրիկի մասին Վայքում վստահաբար ոչ ոք վատ բան չի կարող ասել։ Դպրոցում էլ որպես մարդ իր ունեցած հատկանիշների համար նրան սիրում էին բոլորը՝ տնօրենից մինչև պահակ»,- ասում է Գագիկ Հարությունյանը։



Վայքում բոլորը ցավում են Հենրիկի համար։ Գագիկը ասում է, որ Հենրիկն իրենց ընտանիքի հույսն էր, որը մարեց։

«Նա անցավ ծառայության՝ հանուն հայրենիքի պաշտպանության։ 44-օրյա պատերազմի մասնակից էր․ նրա մասին լեգենդներ էին պտտվում, թե ինչպես է ընկերոջ դիակը հանել մարտադաշտից ու վիրավորվել։ Հենրիկն այս ամենը չի արել իր անունը բարձրացնելու համար։ Արել է լուռ ու գլուխը կախ՝ իրական հայրենասերին վայել»,-ասում է։

Գագիկը ափսոսում է, որ Հենրիկի հետ կապը դպրոցից հետո ընդհատվել է․ «Մեր ոլորտները էականորեն փոխվեցին, այդ իսկ պատճառով շփում չկար։ Հենրիկը մնաց իմ հիշողության մեջ որպես լուսավոր կետ։ Ցավոք, երեկվանից ընդհատվեց մեր կապը․ ինքն արդեն երկնային կյանքում է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից