copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:12 12-04-2023

ԵՄ դիտորդները երեկ հրաժարվել են հասնել Տեղ գյուղ․ Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հրաժարվել է մեքենաներով առավելագույնը 1-1,5 ժամ ճանապարհ կտրել ու հասնել Տեղ գյուղ, որպեսզի իր աչքերով տեսնի հայ-ադրբեջանական զորքի ընդհարումը։ Այսինքն՝ այդ պատվիրակությունը հրաժարվել է կատարել այն գործը, որի համար իբր եկել է Հայաստան։

Այսպիսով, այդ սուտ դիտորդներն ու նրանց ուղարկած ԵՄ կեղծ մարդասերները (իրականում՝ ցեղասպան Բաքվի հովանավորները) ոչ միայն մտադիր չեն որևէ կերպ նպաստել ՀՀ անվտանգությանը, այլև ավելորդ լարում են մտցնում Իրանի և ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում։ Ավելին, իրենց իսկ խոստովանությամբ, ՀՀ-ում տեղակայված եվրոպացի դիտորդները տեղեկատվություն են փոխանցում Ադրբեջանին իրենց գործունեության ու չգիտենք, թե էլ ինչի մասին։

Այս անպետք ու վտանգավոր դիտորդներին պետք է անմիջապես դուրս հրավիրել Հայաստանից։

Սա չի նշանակում, թե դրանից հետո Հայաստան պետք է հրավիրել ՀԱՊԿ-ի դիտորդներին, որոնք այստեղ զբաղվելու են ճիշտ նույն ձրիակերությամբ ու չգիտենք, թե էլ ինչ մեզ համար անհասկանալի, իսկ Բաքվի համար օգտակար գործունեությամբ։

Հայաստանն ու Արցախը շատ ավելի անվտանգ էին, երբ այստեղ չկային դիտորդներ, իսկ մեր սահմանները պահում էր Հայկական բանակը։ Պետք է դրան ու միայն դրան ձգտել»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո