copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:29 12-04-2023

Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՀ, ՄՖԿ և ՀԲ պաշտոնյաների հետ

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերով վարչության, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀԲ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ԱՄՀ-ի հետ հանդիպումների ընթացքում գործընկերներին է ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են Պահուստային ծրագրի առաջին վերանայման արդյունքները, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղությունները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպում է տեղի ունեցել նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործընկերների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին: ՄՖԿ կողմից բարձր է գնահատվել ՄՖԿ ընդհանուր կապիտալի և ընտրողական կապիտալի համալրումներին սահմանված ժամկետներում Հայաստանի բաժանորդագրությունը:

Նշվում է, որ Համաշխարհային բանկի գործընկերների կողմից ներկայացվել է արտակարգ իրավիճակներում պայմանական մասհանման գործիքը, որը հնարավորություն է տալիս անդամ պետություններին բնական աղետների և առողջապահական խնդիրների հանգեցնող իրավիճակներում ՎԶՄԲ-ից ստանալ ճկուն վարկեր՝ աղետների հետևանքները մեղմելու համար: Ներկայացվել է նաև նշյալ գործիքի կիրառման Ռումինիայի փորձը:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո