copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:50 12-04-2023

Ովքեր են գործող իշխանության օրոք զրկվել անձեռնմխելիությունից

ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:

Քվեարկությանը մասնակցել էին 65 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Թեև նախօրեին Մհեր Սահակյանը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը, սակայն այսօր նա Սյունիքում է և չի մասնակցել քվեարկությանը:

Սահակյանը 8-րդ գումարման ԱԺ-ի միակ պատգամավորը չէ, որ զրկվում է անձեռնմխելիությունից։

Փետրվարի 9-ին Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ ձայնով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Չարչյանին։

Դրանից մեկ օր անց ԱԺ-ն համաձայնություն տվեց՝ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու։ Միջնորդությանը 107 պատգամավորներից կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ քվերակող չի եղել:

Իշխանափոխությունից հետո առաջին ամենաաղմկահարույց գործը ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործն էր։

2018 թ. հունիսին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

2020թ.-ի հունիսի 16-ի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո