copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:30 12-04-2023

Երկու շաբաթ առաջ էր հրամանատար դարձել. երեկ զոհված փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը Թալինից էր

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում չորս զոհերից մեկը՝ Մկրտիչ Արմենի Հարությունյանն է եղել (ծնվ. 1989թ.)։ Oragir.News-ի հետ զրույցում Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ մանրամասներ պատմելով թալինցի Մկրտիչի մասին, ասաց.

«Նորմալ մարդ, իսկական հայ էր, ինքը երկար տարիներ բանակում՝ սպեցնազում է ծառայել՝ հատուկջոկատայինների մեջ։



Երկու շաբաթ առաջ էր հրամանատարի պաշտոն ստացել, փոխգնդապետ է, ունի երկու անչափահաս երեխա, մյուս եղբայրն էլի զինվորական է, հայրն էլ, էն մյուս եղբայրն էլ ոստիկաությունում է աշխատում, այսինքն՝ հայեցի ընտանիքից էր»։



Սափեյանի խոսքով՝ Մկրտիչը շատ ընկերներ ուներ. «Թալինում չկար մի մարդ, որ իրեն չճանաչեր ու չսիրեր։ Սովորաբար հայ ազգն այս տրամաբանությամբ է շարժվում, որ գնա, մեռի՝ արի սիրեմ, բայց իր դեպքում այդպես չի։



Բոլոր թալինցիները՝ ովքեր իրեն ճանաչում, հարգում ու սիրում էին, ասում են, որ շատ ուժեղ տղա էր։ Հուղարկավորությունը վաղը չէ մյուս օրը կլինի»։



Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)





Լուսանկարները՝ Մկրտիչ Արմենի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։


Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի