Ներքին 3 տարի առաջ - 22:46 11-04-2023

Այս ամենը անթույլատրելի է, և արդյունք է գործող վարչակարգի կողմից թշնամու նկատմամբ շարունակական թողտվության․ Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՊՆ հրապարակած տեսանյութը՝ կից գրելով․

«Այս տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է թշնամական մեքենան անարգել մոտենում նոր դիրքեր կահավորող մեր զինվորականներին, սադրանք սարքում, որն ավարտվում է փոխհրաձգությամբ: Տեսանյութից նաև ակնհայտ է, որ թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա, և այս իրավիճակը հղի է նոր սադրանքներով:

Այս ամենը անթույլատրելի է, և արդյունք է գործող վարչակարգի կողմից թշնամու նկատմամբ շարունակական թողտվության, որի համար իրենց արյունով են հատուցում մեր զինծառայողները: Այս ամենին պետք է վերջ տրվի, թշնամին ջախջախվի և դուրս շպրտվի մեր հողից»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան