Ներքին 3 տարի առաջ - 20:17 11-04-2023

Տեղի բնակիչներից շատերին տարհանել են, մնացած կանանց ու երեխաներին՝ իջեցրել նկուղ. իրավիճակը լարված է․ ձայնագրություն

«Մեր վիճակը հիմա շատ վատ ա։ Մենք գտնվում ենք հիմա Գորիսում, եկել ենք մեր բարեկամի տուն, որովհետև վիճակը շատ վատ ա, մարդիկ իրենց երեխեքին տարհանում են։ Կրակոցներ կան։ Ամեն մեկը, ինչ բարեկամ ունի, գնում է նրա տուն, որովհետև մեծ հրետանիով որ կրակում են, հին տները շարժվում են։

Տեսնենք՝ ինչ կլինի։ Վիրավորներ շատ ունենք, «վայեննի» մեքենաներ են գալիս, յոթ վիրավոր ու մի քանի զոհ ունենք։ Հիվանդանոցներում վիրավորները շատ են, հստակ քանակ չեն ասում, բայց դե շատ են։ Բնակիչներ գյուղում կան, բայց միայն տղամարդիկ են մնացել։ Ով կարողանում, գնում ա, բայց ով էլ մնացել ա գյուղում՝ կին երեխա, բոլորին նկուղներ են իջեցրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի բնակիչ Ա․ Ն․-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Համահայկական ազգային պայքար» շարժման ղեկավար Արթուր Վարդանյանը, որ գտնվում էր Տեղում, մեզ հաղորդել էր ստեղծված իրավիճակի մասին։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի երեք զոհ։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան