copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:57 11-04-2023

Շիրակցի ռազմագերիների ծնողները բացեցին ճանապարհը

Արդեն տեղեկացրել էինք, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարված շիրակցիների հարազատները առավոտից փակել էին Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը՝ պահանջելաով, որպեսզի երկրի գործող վարչախումբը վերադարձնի իրենց որդիներին։

Ակցիայի ընթացքում ծնողները կրկնում էին, որ իշխանաությունները ընդհանրապես ձեռքերը լվացել են գերիների հայրենադարձման հարցից։ Ծնողներին վրդովեցրել է իշխանության վերաբերմունքը և հերթապահ ստերը, որոնց պակասը չեն զգացել, արդեն մոտավորապես 2․5 տարի։

Մի քանի անգամ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը, բայց անարդյունք։ Ավելի քան 2 ժամ անց՝ Շիրակցի ռազմագերիների ծնողները բացել են ճանապարհը և ընդգծել, որ իրենց պայքարը, նպատակը չի փոխվում։ Իրենք ամեն քայլի պատրաստ են, իրենք ամեն քայլի դիմելու են, որովհետև իշխանությունը այլ ելք չի թողնում։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի տարածքում 100-ից ավելի ռազմագերի կա միայն Շիրակի մարզից:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան