copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:51 11-04-2023

Ամանորի զարդերի ապամոնտաժումից հետո Հանրապետության Հրապարակի շենքերի բաց անցքերը փակվել են. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանն այսօր ամփոփեց 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Ծրագրի իրականացմանը մասնակցած անձինք միայն գիտեն, թե դրա իրականացման ճանապարհին ինչքան խոչընդոտներ են հաղթահարվել և ի վերջո, թույլ տվեք ասել, ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Այս գնահատականը տալու առաջին հիմքը շատ երևանցիների արձագանքն է, որն անձամբ եմ լսել զարդերի փորձարկումներից սկսած և տոնական օրերի ընթացքում։

Գլխավորապես մեր երեխաների խինդը և լավ տրամադրությունն ապահովելուն թեկուզ փոքր մասնակցություն ունենալու գիտակցումը մեծ բավականություն է պատճառում, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցավոք տխրելու և արտասվելու շատ առիթներ ենք ունեցել»,- գրել է նա:

Գրիգորյանն անդրադարձել է նաև ամանորի զարդարանքների վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին և քննադատություններին և նշել, որ ամանորի զարդերի ապամոնտաժումից հետո մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ինչը ի սկզբանե, նախատեսված էր կապալառու կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով.

«Այս թեմայի շուրջ նախկինում իրականացված լուսաբանմանը ծանոթ լինելով՝ կարծում եմ, որ ապագայում կրկին կարող են լինել մեր հանրությանը խեղաթյուրված իրականություն ներկայացնելու փորձեր։ Ինչպես նշել էի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի գրառմանս մեջ, Հանրապետության Հրապարակի շենքերը տարիներ ի վեր, տարբեր առիթներով, ենթարկվել են ներգործության, որոնց հետքերը վերացված չեն մինչ օրս և որոշ անձինք ջանք ու եռանդ չէին խնայում, որ այդ ամենը կապեն 2023 թվականի ամանորյա ծրագրի հետ և կարծում եմ՝ նման փորձեր կարող են կրկին լինել։

Բարձր գնահատելով բոլոր անձանց անկեղծ հոգատարությունը մեր ճարտարապետության կոթողների նկատմամբ՝ այս թեման միտումնավոր խեղաթյուրելու ցանկություն ունեցողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, քանզի այս անգամ ստիպված կլինեք բոլոր պնդումներն ապացուցել օրենքով սահմանված կարգով»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան