Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:43 11-04-2023

Դուք աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկվա՞ծ ինստիտուտներից մեկում, ինչպես Փաշինյանն է ասել․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց դեռ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանը ձեզ հայտնի հանգամանքների բերումով ՀՀ ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է»։

Ապա դիմելով ՔՊ-ի կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանին, ասաց․ «Դուք, տիկին Մանասյան, եղել եք ՍԴ նախագահի խորհրդական, ավագ խորհրդական։ Դուք աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկվա՞ծ ինստիտուտներից մեկում»։

Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ իր սկզբունքն է՝ քաղաքական հայտարարություններ չմեկնաբանելը․ «Որպես հանրային պաշտոնյա և ՍԴ-ում աշխատած անձ՝ կոռեկտ չեմ համարի պետական այլ հաստատությունների վերաբերյալ տեսակետ հնչեցնելը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Կարծում եմ՝ ես և գործընկերներս ՍԴ-ի աշխատանքի շրջանակում փորձել ենք մշակել այնպիսի ավանդույթներ, որոնք կնպաստեն սահմանադրական արդարադատության իրականացմանը։ Խնդիրներ մշտապես եղել են բոլոր մարմիններում, բայց որևէ պետական մարմնի առնչությամբ այլ տեսակի դիրքորոշումներ չեմ ներկայացնի»։

Գեղամ Մանուկյանը նկատեց՝ ինքը չէր էլ ուզում քաղաքական գնահատական լսել, բայց կարևոր է, որ ՄԻՊ-ը սկզբունքային լինի․ «Քաղաքական իշխանությունը չորս տարի վարկաբեկել է ՍԴ-ն։ Պատկերացրեք՝ ՀՀ քաղաքացու վիճակը, որն ուզենալու է ինչ-որ հարցով դիմել ՄԻՊ-ին, որն աշխատել է մի վարկաբեկված ինստիտուտում, ինչպիսին է ՍԴ-ն»։

«Ի սկզբանե ասացի, որ իմ նպատակը ոչ թե բևեռացվածության, հանրային համերաշխության բնագավառում առկա խնդիրները սրացնելն է, այլ հակառակը՝ դրանք լուծելն է, հետևաբար իմ պատասխանը, կարծում եմ, բավարար էր այդ կոնտեքստում»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար