copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:11 10-04-2023

Մինչեւ 30 օր վարժական հավաքներին մասնակցող անձինք կստանան աշխատավարձ


Մինչեւ 30 օր վարժական հավաքներին մասնակցող անձինք պարտավոր են շարունակել աշխատավարձ ստանալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Իսկ վարժական հավաքների 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով աշխատողի մասնակցության դեպքում նրա աշխատավարձը, ինչպես նշեց փոխնախարարը, կորոշվի գործատուի եւ աշխատողի միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակներում կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: «Բացի այդ, բանակային պահեստազորում գտնվող եւ վարժական հավաքներին մասնակցող աշխատակցին կտրվի համապատասխան հավելավճար»,-մանրամասնեց Սարգսյանը:

Կարճատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան