Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:29 07-04-2023

Թբիլիսիում տեղի է ունեցել «Առողջապահական համակարգի բարեփոխումներ, բժշկական ապահովագրություն» թեմայով աշխատաժողով

Ապրիլի 7-9-ը Թբիլիսիում «Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և բարեփոխման օրակարգ» ծրագրի շրջանակներում անցկացվում է «Առողջապահական համակարգի բարեփոխումներ, բժշկական ապահովագրություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։

Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ` Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Աշխատաժողովին խոսքով հանդես են գալիս Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորներ, առողջապահության նախարարության ծրագրերի մշակման մասնագետներ, ինչպես նաև առողջապահության ոլորտի փորձագետներ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով