copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:19 04-04-2023

Մենք այստեղ իսկապես խոսքի ազատությունը ոտնահարեցինք բոլոր հնարավոր դրվագներով. Թովմասյան

Այսօր իսկապես պատմական օր էր, որովհետև մենք քննարկում էինք ՄԻՊ-ի թեկնածուի ընտրության կոնկրետ հարցեր և քննարկում էինք մարդու իրավունքների ոտնահարման կոպտագույն դրսևորումներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Անահիտ Մանասյանի ընտրվելուց հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանը հայտարարեց, որ ինքն ընդիմությունից միայնակ էր պայքարում մոտ 40 ՔՊ-ական պատգամավորի դեմ, որոնք միջանցքում կանգնած «խոռով բղավում էին»:

«Միայն ես եմ կռիվ տվել և Էդգար Ղազարյանը՝ շատ անհավասար պայմաններում է տեղի ունեցել այս ընտրությունը, սա էլ պետք է արձանագրենք որպես իրողություն»,-հայտարարեց հանձնաժողովի նախագահը և տարակուսանք հայտնեց, որ միջանցքում նաև անվտանգության աշխատակիցներ էին ներկա:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չհասցրեց մինչև վերջ պարզաբանել՝ ասելով. «Որովհետև մի քանի օր առաջ մի դաշնակ մեր Վլադիմիր Վարդանյանի …»:
Արփի Դավոյանը շարունակեց նրա խոսքը. «Համարյա աչքը հանում էր»:

«Պատմական էր այս քննարկումը, որովհետև մենք այստեղ իսկապես խոսքի ազատությունը ոտնահարեցինք բոլոր հնարավոր դրվագներով: Երբ ամբողջ խմբակցությամբ ասում եք մի բան, դեռ չի նշանակում, որ այն ճշմարտություն է, ճշմարտությունն այնտեղ է, որտեղ երկար են փնտրում»,-ասաց Թովմասյանը և հավելեց. «Ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ չեմ կարողացել զսպել պատգամավորին ոչ հարիր վարքով հանդես եկող իշխանական պատգամավորներին և բոլոր հնարավոր վիրավորանքները, որոնք հնչեցին, որովհետև ես ֆիզիկապես չէի կարող որևէ մեկի բերանը փակել: Բարեկրթությունից խոսողները լավ կլինի, որ սեփական օրինակով այն դրսևորեն»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում