Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:22 31-03-2023

Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում` զնդանի և մուրճի արանքում. Չալաբյան

Եթե հետևել եք այս չարաբաստիկ դատավարությանը, ապա տեղյակ եք, որ սա բազմիցս կրկնվող երևույթ է արդեն։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը` պատասխանելով հարցին` միտում կա՞ Թոռնիկ Ալիյանի` դատական նիստին չներկայանալու մեջ։

«Քանի որ այս ամբողջ դատական պրոցեսը գործող իշխանությունների կողմից սարքած կեղծիք է և իրենք Թոռնիկ Ալիյանին օգտագործել են որպես գործիք` այդ կեղծիքը թխելու համար, հիմա ես ենթադրում եմ, որ Թոռնիկ Ալիյանն ուղղակի հասկացել է, որ այս իշխանությունն իրեն օգտագործել է որպես գործիք և մոռացել է իր մասին։ Ինքն ստիպված է իշխանության սարքած կեղտը գալ ու էստեղ իր վրա վերցնել։ Էդ մարդն էլ չի ուզում գա, ամեն անգամ առերեսվի այս ամենի հետ։ Էս մարդն ուղղակի հասկանում է, որ ինքը հայտնվել է ծուղակում` զնդանի և մուրճի արանքում։ Զնդանն այս իշխանությունն է, որն իրեն դրել է այդ իրավիճակի մեջ, մուրճը` ճշմարտությունն է»։

Oragir.News-ի դիտարկմանը, որ գուցե միտումնավոր է խուսափում, քանի որ այսօր պետք է հրապարակվեր նաև մյուս վկայի ցուցմունքը և պիտի բացահայտվեին ցուցմունքներում առկա հակասությունները, Չալաբյանն ասաց.

«Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքն աբսուրդային է, իմ կարծիքով նախաքննական ցուցմունքը տրվել է հոգեբանական ճնշման պայմաններում։ Նախորդ դատական նիստի ժամանակ էլ հայտարարեց, որ շոկի մեջ է եղել ու լավ չի հիշում։ Ես իր ցուցմունք տալու հաջորդ օրը առերեսվել եմ իր հետ, ինքը բացարձակ փոխել է ամեն բան, որն ասել է նախաքննական ցուցմունք տալու ժամանակ»։

Չալաբյանը հույս հայտնեց, որ վկան կներկայանա մյուս դատական նիստին, այդ ամեն ինչը կբարձրաձայնվի և կտեսնենք աբսուրդային հակասությունները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել