Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 28-03-2023

Ուկրաինայի ղեկավարությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ միջամտելու Մերձդնեստրում տիրող իրավիճակին, այդ թվում՝ ուժի կիրառմամբ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ միջամտելու Մերձդնեստրում տիրող իրավիճակին, այդ թվում՝ ուժի կիրառմամբ։ Այս մասին Լավրովն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը կառաջնորդվի իր զինվորականների անվտանգության մանդատով։ Նա մեղադրել է Ուկրաինայի իշխնություններին՝ բացասական և դիվերսիոն դերակատարում ստանձնելու և ինչպես նաև Մոլդովային աջակցելու մեջ։

«Իր ծայրահեղ բացասական, դիվերսիոն դերն է խաղում նաեւ Ուկրաինայի ղեկավարությունը, որը, խախտելով միջնորդի իր կարգավիճակը «5+2» ձեւաչափում, միանշանակ բռնել է Քիշնեւի կողմը, ամեն կերպ աջակցում է նրա ռազմատենչ նկրտումներին, ապակառուցողական նկրտումներին Մերձդնեստրի հանդեպ, պաշտպանական կառույցներ, ամրություններ է փորում Ուկրաինայի եւ Մերձդնեստրի միջեւ եւ ամեն կերպ ցուցադրում է այս գործընթացին միջամտելու իր պատրաստակամությունը, այդ թվում՝ ուժի կիրառմամբ»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Մոսկվան պատասխանատվություն է կրում Պրիդնեստրովյեի անվտանգության համար։ «Կրկին ուզում եմ ասել, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Պրիդնեստրովյեի անվտանգության համար՝ լիովին համապատասխան այն մանդատի, որ ունեն մեր զինծառայողները։ Մենք առաջնորդվելու ենք այդ մանդատով»,- նշել է Լավրովը։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 220 հազար քաղաքացի և Մոսկվան պատասխանատվություն է կրում նրանց համար։ Նրա խոսքով՝ տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբը և մյուս զորքերը վերահսկում են Կոլբասնայում զինամթերքի հսկայական պահեստը։ Նա նշել է, որ Ռուսաստանի մանդատը, որը համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ, լիովին պահպանում է իր արդիականությունը և ռուսական կողմը կառաջնորդվի այդ մանդատով։

«Եթե խոսենք Մերձդնեստրի ընդհանուր իրավիճակի մասին, ապա, իհարկե, այն դեգրադացվել է այն քաղաքականության արդյունքում, որը որոշել է վարել Մոլդովայի կառավարությունը՝ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Այս քաղաքականությունը բացահայտ հակառուսաստանյան, հակառուսական, հակամերձդնեստրյան է»,- հայտնել է նա։

Լավրովը նաև ափսոսանք է հայտնել, որ «5+2» ձևաչափը էապես սառեցված է։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դրան մեծապես նպաստել է արևմտյան գիծը, որը որոշել է կարգավորումը վերցնել իր ձեռքը, պարտադրել այն Մոլդովայի իշխանություններին։

Նշենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են տարածաշրջանում 1992 թվականի հուլիսի 29-ին՝ Ռուսաստանի և Մոլդովայի նախագահների, ինչպես նաև Մերձդնեստրի ղեկավարի ներկայությամբ 1992 թվականի հուլիսի 21-ին ստորագրված Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի տարածաշրջանում զինված հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի համաձայն: Նրանք ներկայումս խաղաղություն են պահպանում Դնեստրի անվտանգության բաժանման գոտում՝ Մոլդովայի, Մերձդնեստրի Կապույտ սաղավարտների և Ուկրաինայից ժամանած ռազմական դիտորդների խմբի հետ միասին։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել