copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 27-03-2023

Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10 գրառում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 34 ԸԸՀ) 15 գրանցամատյանում արձանագրվել է 39 գրառում։

Նշված գրառումները կուսումնասիրվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում կընդունվեն ոոշումներ։ Գրանցամատյանների գրառումներով որոշումներ կարող են կայացվել մինչև մարտի 31-ը, ժամը 14։00-ն։

Մինչև քվեարկության օրը թիվ 34 ԸԸՀ-ն ստացել է 5 դիմում-բողոք, որոնցով կայացվել են որոշումներ, 1 տեղեկատվության հարցում, ևս 1 հարցում ներկայացվել է թիվ 33 ԸԸՀ, որոնցով տրամադրվել են պատասխաններ։ 33 և 34 ԸԸՀ-ների կայացրած որոշումները հրապարակված են ԿԸՀ կայքում՝ Elections.am:

2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում մինչև քվեարկության օրը ներկայացվել է 1 հայցադիմում վարչական դատարան՝ վիճարկելով թիվ 34 ԸԸՀ 2023 թվականի մարտի 25-ի 16-Ա որոշումը։ Հայցը մերժվել է։

2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում քվեարկության օրը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել։

Ե՛ւ 33 և՛ 34 ԸԸՀ-ները կազմել են ընտրությունների արդյունքների նախնական ամփոփման արձանագրությունը։

Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։

Նույն ժամկետներն են սահմանված նաև տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների, ինչպես նաև այլ դիմում-բողոքների ներկայացման համար։ Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները կարող են ներկայացվել համապատասխան ԸԸՀ մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, մարտի 28-ին ժամը 09։00-ից 18։00-ն և մարտի 29-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ կարող են համապատասխան ԸԸՀ ներկայացվել մինչև մարտի 31-ը 18։00-ն։

Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են մարտի 28-ից ժամը 14։00-ից և պետք է ավարտվեն մինչև մարտի 31-ը ժամը 14։00-ն։ Ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրությունը պետք է կազմվի ապրիլի 2-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը