Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:21 24-03-2023

Տիկին դատախազն ու նրա ընկերուհին ամբողջ օրը զբաղված են ուսանողների հետ հանդիպելով․ բա հո՞ զոհվածների հարազատների հետ չեն հանդիպի

Գլխավոր դատախազությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում զբաղված են ուսանողներին, ապագա դիվանագետների հետ հանդիպելով։
Այս բոլոր հանդիպումները տեղի են ունենում Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում։

Ուսանողների հետ պարբերաբար հանդիպում է թե գլխավոր դատախազը, թե նրա տեղակալը՝ Անահիտ Մանասյանը, հաղորդագրությունները զարդարում են կառույցի ֆեյսբուքյան էջը։ Ի դեպ, երկուսն էլ դասախոս են եւ երբեք երիտասարդների, ուսանողների հետ հանդիպել-չհանդիպելու խնդիր չեն ունեցել։

Այսինքն՝ նրանց հաստատապես դատախազի աթոռը պետք չէր նման հանդիպումների համար։ Բայց, արի ու տես, որ երիտասարդների հետ հանդիպելը, նրանց կյանքի դասեր տալը, սեփական խելքը եւ հաջողությունները ցուցադրելը, անմեղ հարցերին պատասխանելը ավելի հեշտ է, քան զոհված զինծառայողների հարազատներին ընդունելը, քան իրավապահ համակարգի գործողություններից տուժածների հարցերը լսելը եւ նրանց պատասխանելը։

Ըստ այդմ՝ պետք է տիկին դատախազին եւ նրա ընկերուհուն՝ ապագա ՄԻՊացուին հուշել, որ երբեմն-երբեմն շարքային բողոքավոր, դժգոհ քաղաքացիներին էլ ընդունեն, նրանց հարցերին էլ պատասխանեն։ Ի դեպ, դատախազ տիկնայք խուսափում են նաեւ լրագրողներից, ասվածը, իհարկե, չի վերաբերում Հանրային հեռուստաընկերությանը։

Բայց ֆոբիաները հաղթահարելու ճանապարհին պետք է հուշել նաեւ ակտիվ սոցիալիզացվել եւ հասարակության «ամենամուխանաթ» խավի՝ լրագրողների հետ եւս շփվել սովորեն։ Չէ՞ որ Հայաստանում «տխուր» փորձ կա, շարքային լրագրողը վարչապետ դառնալու վատ «խասիաթ» ունի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան