Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:22 22-03-2023

Դուրս եկա մեքենայից ու ասացի՝ Ջանիբեկյան, քեզ ի՞նչ եղավ․ Կարեն Ջանիբեկյանի այրին պատմում է

Լիանա Անթառանյանը սիրելի ամուսնու՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահը շատ ծանր է տարել։ Ամուսնու մահվան 8-րդ տարելիցի օրը դրամատուրգ, դերասանուհի Լիանա Անթառանյանը Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց հուշերով․ «Ամբողջ օրը տանն եմ եղել։ Վաղը կգնամ Կարենի մոտ։ Ամբողջ օրը հիշել եմ․ Գառնի էինք գնացել, հետո մեր ճանապարհով տուն էինք գալիս։ Մեքենայի մեջ հայկական պարեղանակների շարան էր գնում՝ «տարան, տարան, տըրր, տըրր»,-այդ երաժշտությունն էր։ Անընդհատ վարորդին ասում էր, որ կրկնի, ու ինձ ոչ մի բան չէր ասում, բայց տրամադրությունը շատ բարձր էր։ Իջանք ծառերի մոտ, կանգնեցինք․ մութ էր, լուսարձակները միացրած դուրս եկավ մեքենայից ու շատ բարձր երաժշտության տակ սկսեց պարել․․․ Դուրս եկա մեքենայից ու ասացի՝ Ջանիբեկյան, քեզ ի՞նչ եղավ։ Ասեց՝ պրծա, պրծա նախորդ կյանքիցս ու նորից ապրում եմ»։



Լիանա Անթառանյանը շատ հուշեր ունի, բայց այսօր քչախոս է։ Ասում է՝ զագս են գնացել միասին, ու Կարեն Ջանիբեկյանը առաջարկել է կնոջը ընդունել իր ազգանունը․ «Ես ասացի՝ կամաչեմ հորս գերեզմանին գնամ, եթե փոխեմ ազգանունս։ Հայրս ասել է, որ պահեմ։ Ստորագրելուց առաջ խնդալով նայեց դեմքիս ու ասաց՝ էլի ուշ չի, կարող ես Անթառանյան-Ջանիբեկյան լինել։ Ասացի՝ չէ, ու փոշմանեցի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան