Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 20:23 22-03-2023

Այսօր Թումանյանի գիտական կենսագրության հեղինակ, գրականագետ Արամ Ինճիկյանի հիշատակի օրն է

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գիտական կենսագրություն ստեղծելու գաղափարը մարմնավորել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արամ Ինճիկյանը։ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ 1969 թ․ Ինճիկյանը հրատարակում է «Հովհաննես Թումանյան» գիրքը, որը ներառում է բանաստեղծի կյանքի և գործունեության առաջին երեսնամյակը (1869-1899 թթ.)։ Այս աշխատությունը բացառիկ դեր ունի թումանյանագիտության մեջ։

Այսօր նշանավոր գրականագետի հիշատակի օրն է։

Արամ Ինճիկյանը ծնվել է Ախալցխա քաղաքում։ 1929-1932 թվականներին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններում, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1932 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933 թվականին։ 1933-1934 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1934-1937 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-1938 թվականներին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում։ 1938-1940 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել 1939-1940 թվականների սպիտակ ֆինների դեմ մղած կռիվներին։

1941-1942 թվականներին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։



Երբ Արամ Ինճիկյանը պատերազմի տարիներին հայտնվում է գերության մեջ, և շատերը հույս չունեին, որ նա կվերադառնա, Իսահակյանը գնում էր եկեղեցի, մոմ էր վառում և աղոթում էր իր հոգևոր զավակի՝ Ինճիկյանի վերադարձի համար: Ինճիկյանի՝ գերությունից փրկվելուց և հայրենիք վերադառնալուց հետո Դեմիրճյանը և Իսահակյանը խնդրանքով մոտենում են ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին և միջնորդում, որպեսզի Ինճիկյանն ստանա բնակարան: Անտոն Քոչինյանը, ով Լոռիում ժամանակին եղել է Ինճիկյանի աշակերտը և իր մաքուր հայերենի համար մշտապես երախտապարտ է եղել իր ուսուցչին, ուրախանում է, որ իր սիրելի ուսուցիչը ողջ և առողջ վերադարձել է պատերազմից և անմիջապես կարգավորում վերջինիս բնակարանի հարցը:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել