copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 22-03-2023

Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք տեղի չեն ունեցել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք դրանք. Չինաստանի նախագահը՝ Պուտինին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեկ երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկօրյա բանակցություններից հետո հեռացել է Կրեմլից։ Ինչպես փոփանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, առաջնորդների հանդիպումը տևել է մոտ վեց ժամ։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահները Կրեմլի մեծ պալատում նեղ և ընդլայնված կազմերով բանակցություններ են վարել պատվիրակությունների անդամների հետ, ստորագրել են երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություններ։ Ավելի ուշ Պուտինը և Սի Ծինփինը համատեղ մամուլի ասուլիս են իրականացրել, իսկ նախագահների շփումներն ավարտվել են հանդիսավոր ընթրիքով։

Պուտինը Սի Ծինփին ճանապարհելու նպատակով դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտք։ Դռան մոտ երկու երկու առաջնորդները կանգ են առել՝ բաժանման խոսքեր փոխանակելու համար։

«Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք տեղի չեն ունեցել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները», - ասել է Չինաստանի նախագահը երկար ձեռքսեղմման ժամանակ։ «Համաձայն եմ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։ «Խնդրում եմ հոգ տանել ձեր մասին, սիրելի ընկեր»,- Պուտինին մաղթել է Սի Ծինփինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը սպասել է, մինչև Չինաստանի նախագահը նստել է լիմուզին և մեքենայով հեռացել պալատից, որից հետո ձեռքով հրաժեշտ տվել նրան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում