copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 21-03-2023

Հայաստանը միտումնավոր կերպով խախտում է հրադադարը. Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում կրկին մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Հայաստանին մեղադրել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնելու, զինծառայողներ տեղափոխելու մեջ։ Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանի տարածքում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, գտնվում է շուրջ 10 հազար հայ զինծառայող։ Այս համատեքստում Ալիևը հերթական անգամ ընդգծել է Լաչինի միջանցքում՝ Հայաստանի հետ սահմանի վերջին կետում անցակետ ստեղծելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ պնդել է, թե, իբր հայկական կողմը չարաշահում է Եվրամիության առաքելության գտնվելու վայրը և վարում է իրավիճակը միտումնավոր կերպով սրելու քաղաքականություն և հայկական ուժերը ինտենսիվորեն խախտում է հրադադարը։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և Արցախի տարածքում հրադադարի խախտումներ են նկատվել։ Ալիևը հիշեցրել է մարտի 5-ին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է սպանվել, ինչպես նաև մարտի 20-ին Կովսականի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի համար Ադրբեջանը մեղադրել էր Հայաստանին։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանին փոխանցել է խաղաղության համաձայնագրի տեքստը՝ վերջին առաջարկներով և փոփոխություններով։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն այս հարցում բարձր է գնահատում ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերը։ Նա նշել է, որ որպես Մյունխենում կայացած հանդիպման շարունակություն, Ադրբեջանը պատրաստ է Արցախի հայ բնակիչների հետ շփումներ իրականացնել և այդ նպատակով նրանց հրավիրել է Բաքու՝ վերաինտեգրման հարցով շփումները շարունակելու և ենթակառուցվածքային նախագծերը քննարկելու համար։

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ընդգծել է, որ Վաշինգթոնը կշարունակի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում