copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:19 18-03-2023

Հովիկ Աբրահամյանի՞, թե՞ Նարեկ Նալբանդյանի․ ինչու վաճառված տան լուսանկարները տարածելիս շրջանառվեց ոչ թե ներկա, այլ նախկին տիրոջ անունը

Այն բանից հետո, երբ «Առավոտը» հրապարակեց իշխանափոխությունից հետո հարստացածների՝ Գնել Սանոսյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի և այլոց տների ու բնակարանենրի մասին տեսանյութը, համացանցում հայտնվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող նախկին առանձնատան լուսանկարները։ Հատկանշական է, որ թեև տունը 2022 թ-ին վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին, սակայն տունը ներկայացվում էր որպես Աբրահամյաններինը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով այս զուգադիպությունը կարող էր պատահական լինել, ասաց, որ բնականաբար, պատահական չէր, նորից նույն՝ «նախկիններ-ներկաներ» թեմայի շարունակությունն է, որ այլևս չի աշխատում։

«Հենց սա էր պատճառը, որ լուսանկարները հրապարակելիս, ոչ թե նորահայտ օրլգարխի անունն էր առաջին պլանում, այլ հենց Հովիկ Աբրահամյանինը։ Ընդ որում՝ մի քանի օր առաջ էլ Դատախազությունը դիմել էր դատարան՝ տվյալ գործչին պատկանող 5 տասնյակից ավելի գույք բռնագրավելու համար՝ որպես ապօրինի գույք։ Այսինքն, սա փորձ է մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու, մանիպուլացնելու, թե տեսեք՝ սա այն նույն նախկին վատ օլիգարխի տուն է, որը պետք է բռնագրավենք, իսկ դուք ներկա պաշտոնյաների տան մասին եք խոսում։ Այսինքն, նույն պրիմիտիվ՝ «նախկին-ներկա» տեխնոլոգիայի կիրառմամբ՝ ուշադրություն շեղելու փորձն է, որն այլևս չի աշխատում»։

Նա նաև ընդգծեց, որ հատկանշական է, որ դեռևս նախկիններից ոչ մի գույք դատարանով բռնագրավված չէ, չնայած օրինակ, Կենտրոնի նախկին թաղապետի 200-ից ավելի գույքից 70 -ը բռնագրավելու մասին էր խոսվում։ Բայց այստեղ էլ կարծես որևէ տեղաշարժ չկա, արդյունքում սկսում են օդում կախված լուրեր առաջանալ, որ ընդամենը արտադատական կարգով գույքի վերաբաժանում է գնում»։

Հատկանշական է, որ նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանը գործարքի գնի՝ 2.5 միլիարդ դրամից միայն 48 միլիոն դրամն էր վճարել։ Հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առքուվաճառքի պայմանագրում, ըստ որի՝ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Թե սա հենց գույքի վերաբաշխման վկայությունն է, թե տան գինը գցելու փորձ, պարզ կլինի 2024-ի դեկտեմբերի 31-ին, երբ լրանա առքուվաճառքի համար նախատեսված ժամկետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի