copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:14 11-03-2023

Էդ ճիշտա՞, որ ձեզ «Доктор ՄԱՀ» են ասում․ «բոլոլա»` Արսեն Թորոսյանի գրառման տակ

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հայտարարություն է տարածել՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ։

Ըստ Թորոսյանի՝ տարօրինակ է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո'չ նախորդ նախարարը, այսինքն ինքը, ո'չ գործող նախարարը: Եվ նշել է, որ իր բազմաթիվ փորձերը հասնելու են նրան, որ իրեն նույնպես հարցաքննեն․ «Այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու»:

Տպավորություն է ստեղծվել, որ այս հապարակումը Թորոսյանը կատարել է, որպեսզի նրան կալանավորելուց հետո, բոլորը մտածեն, թե նա հերթական քաղաքական բանտարկյալն է։

Oragir.News-ը առանձնացրել է Արսեն Թորոսյանի գրառման դեռևս չջնջված մեկնաբանությունները․

«Դուք զինվորի հաց ուտող չեք, դուք զինվորի արյուն խմող եք»,

«...եփած հավի ծիծաղ է գալիս»,



«Հատ առ հատ պետք է դատել էն բժիշկներին ովքեր քրտնաջան մարդկանց համոզում էին պատվաստվել քովիդ կոչվող թատրոնի դեմ»,




«Էդ Գյուլնազ տատի հեքիաթն ինչի ես պատմում, էլ բան ու գործ չունենք էս անվերջանալի գրածդ ենք կարդալու՞»,

«Ձեր կառուցաց դատական համակարգը չի՞»,



«Ձեր խոսքը չի համոզում, կասկածներն առավել ավելացան։ Քննչականը թող իր գործն անի, դուք ինչու՞ եք իրար խառնվել, այդ ինչպե՞ս բացատրել»,

«Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն երբ է բացահայտելու Ավինյան, Պապիկյան, Միրզոյան ու մնացածի ապորինի ձեռք բերված անշարժ գույքը։ Թե դա դուք եք ձեզ ամենինչ կարելի։ Եթե դա ՔՊ֊ականներին կարելի է ուրեմն ինչ բարոյական իրավունքով եք ՔԳ հարուցում ձեզանից առաջ իշխանավորների վրա»,



«Էս քիչ ա, մի 2 հատոր գրեիք)))»,

«Քպ իրար փուռը տալով ֆռֆռումա , չկասկածեք բոլորդ էլ դատվելու եք սաղիդ փուռնա տալու , որ հասցնի կթռնի , եթե հասցնի էլի) դու սանասարյանին, տեղակալդ քեզ ,դու ավանեսյան շլդիկին, շլդիկը քեզ , պոչը վերեվ կհասնի տենաս՞)»,



«Հաճույքա կարդալը ինչ խոսք»,

«Իրար միս կերեք,էնքան իրար հնձեք մինչև պրծնեք,դրանից ազգը կշահի)))»,



«Էդ ճիշտա՞, որ ձեզ "Доктор ՄԱՀ" են ասում»

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում